Սերժի Բարխուանը խոսել է Կիևի «Դինամոյի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերժի Բարխուանը Չեմպիոնների Լիգայի՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղից հետո (1:0) մեկնաբանություն է տվել.

«Սա շատ կարևոր հաղթանակ է ակումբի համար։ Մենք բավականին լավ, հանգիստ խաղացինք։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ համբերություն ցուցաբերեցինք, և հաղթանակը եկավ:

Ֆատիի նման ռմբարկուն օգնում է մեզ առաջ գնալ: Շատ կարեւոր է, որ նա գոլային պահերի հնարավորություններ ունի, մենք պետք է օգնենք նրան այս հարցում։

Մենք այս հաղթանակը նվիրում ենք Ագուերոյին, նա շուտով կապաքինվի, ինչը մենք կնշենք»,- ասել է մարզիչը։