«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» դեմ խաղում (2-1, առաջին խաղակես):
Լեհ հարձակվողի համար սա 79-րդ գոլն է Չեմպիոնների Լիգայում։ Այս նշագծին հասնելու համար ֆուտբոլիստին անհրաժեշտ էր մրցաշարում անցկացնել 100 հանդիպում։
Ոչ մեկին երբևէ չի հաջողվել 100 խաղում խփած գոլերի նման քանակի հասնել։ Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայում 100 խաղից հետո խփել է 77 գոլ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 64։
Լևանդովսկին Չեմպիոնների Լիգայի 100-րդ խաղում գոլ խփած 6-րդ ֆուտբոլիստն է։ Նրանից առաջ դա արել են Թիերի Անրին, Կրիշտիանու Ռոնալդուն, Զլատան Իբրահիմովիչը, Անդրեա Պիրլոն և Տոնի Կրոսը։