Պաուլո Դիբալան՝ «Զենիթի» դեմ խաղի մասին. «Կարող էինք ևս մի քանի գոլ խփել»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, որը դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի՝ «Զենիթի» դեմ խաղում (4:2), կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով։

«Սա երեկո էր, որ մեզ պետք էր: Հաղթանակի գրավականը համբերությունն էր, քանի որ մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, և մենք պետք է հանգստություն պահպանեինք: Մեզ հաջողվեց, և երկրորդ խաղակեսը նույնպես հաջող ստացվեց։

Կարծում եմ՝ վատ է ռիսկի դիմել, ավելի հեշտ է գոլ խփել: Որքան շատ խաղացողներ լինեն մրցակցի դարպասի մոտ, այնքան մեծ են նրանց հարվածելու հնարավորությունները: Կարծում եմ, որ մենք լավ խաղացինք հարձակման գծում և կարող էինք ևս մի քանի գոլ խփել»,- ասել է Դիբալան: