«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը Չեմպիոնների Լիգայի՝ «Ատալանտայի» դեմ խաղից հետո (2:2) կիսվել է իր հույզերով։
«Դժվար խաղ, երկու թիմերն էլ գրոհեցին: Կարծում ենք, որ առաջին գնդակի ժամանակ Դավիդ Դե Խեայի տեսադաշտը փակած խաղացողը խաղից դուրս վիճակում էր, բայց Կրիշտիանուն ուղղակի անհավանական է։ Ուղղակի անհավանական:
Սա ֆուտբոլ է։ Ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել այս խաղացողների բնավորությունը, քանի որ նրանք երբեք չեն հանձնվում: Նրանք շարունակում են սեղմել։ Մեզ փոխարինողներ էին պետք, և նրանք աշխատեցին:
Ոչ ոք չի նախատեսում բաց թողնել: Կարծում եմ՝ խաղից դուրս էր: Սովորաբար Դե Խեան նման գնդակներ է որսում։ «Ատալանտան» լավ թիմ է ֆիզիկապես, նրանց դեմ դժվար է խաղալ»,- ասել է Սոլշերը BT Sport-ին: