Միրչա Լուչեսկուն՝ «Բարսելոնայի» դեմ խաղի արդյունքի մասին. «Կարծում եմ՝ մենք արժանի էինք ոչ-ոքիի»

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպման արդյունքը (0:1).

«Կարծում եմ՝ մենք  արժանի էինք ոչ-ոքիի, քանի որ իսկապես լավ խաղացինք: Մենք ավելի համարձակ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում։ Մենք ավելի վստահ էինք գրոհում, բայց, ցավոք, նորից չհաջողվեց գոլ խփել։

Բայց մի մոռացեք, որ մենք շատ բարդ խմբում էինք, որտեղ թիմերը մեզնից ուժեղ են։ Մենք փորձում ենք բարձրանալ նրանց մակարդակին, բայց առայժմ չենք պահպանում:

«Բարսելոնան» շատ լավ խաղաց, կարելի է ասել այս փուլում լավագույն հանդիպումը: Գոնսալեսը, Գավին, Ֆատին, Գարսիան ապագայի խաղացողներն են։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» դուրս կգա մրցաշարի փլեյ-օֆֆ, սա կարևոր է այս երիտասարդ տղաների համար։ Այսօր նրանք պայքարեցին կյանքի ու մահվան համար։

Սիրոտան ու Զաբարնին լավ խաղացին գնդակով, լավ սկսեցին գրոհները։ Եվ ես այս առումով տեսնում եմ խաղացողների աճը և այն, որ նրանք փորձ ու վստահություն են ձեռք բերում։ Վստահ եմ, որ «Բավարիայի» դեմ նույնպես լավ մակարդակով կխաղանք»,- ասել է Լուչեսկուն։