«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Չեմպիոնների Լիգայի՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղից հետո (1:0) մեկնաբանություն է տվել.
«Այս հաղթանակը կենսական նշանակություն ունեցավ. Փառք Աստծո, որ ստացանք հնարավորություններ: «Դինամոն» նույնպես հնարավորություններ ուներ: Ընդհանուր առմամբ մենք լավ խաղացինք, եւ ես գոհ եմ։
Մեզ այս պահին հարձակման գծում գրոհներն եզրափակող խաղացողներ են պակասում: Բայց երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք դիրքավորվում խաղադաշտում, և դա շատ է օգնում հարձակվողներին։ Սա ընդամենը երեք միավոր է, բայց այս հաղթանակը թույլ է տալիս կայունություն և հանգստություն գտնել։
Ժամանակն է, որ մենք աճենք: Այս շաբաթավերջին մենք մեծ խաղ կունենանք Լա Լիգայում, բայց առողջությունը միշտ ավելի կարևոր է, քան սպորտը, և Ագուերոյի բարեկեցությունը չափազանց կարևոր էր բոլորիս համար: Բոլորս հույս ունենք, որ նա որքան հնարավոր է շուտ կապաքինվի։ Բայց ամենակարևորն այն է, որ նա առողջ մնա»,- ասել է Մարկ-Անդրե տեր Շտեգենը: