«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամփոփել է Չեմպիոնների Լիգայի՝ «Բենֆիկայի» հետ հանդիպումը (5:2).
«Հաճելի էր դիտել խաղը: Այո, մենք երկու գոլ բաց թողեցինք և առանձին քննարկեցինք. պետք է այլ կերպ պաշտպանվել: Բայց ընդհանուր առմամբ մենք շատ լավ հանդիպում անցկացրինք՝ լավագույնը վերջին մի քանի շաբաթների ընթացքում. մենք հիանալի վերահսկում էինք գնդակը և գրոհում էինք բարձր արագությամբ: Այժմ մենք պետք է պահպանենք այս մարզավիճակը:
Առջևում ևս երկու հանդիպում կա. Մենք դուրս եկանք հաջորդ փուլ, կատարեցինք առաջին քայլը, բայց փլեյ-օֆֆը մոտ է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մրցաշարում լավ թիմեր կան, բայց մենք նույնպես նրանցից մեկն ենք»,- ասել է Նագելսմանը: