«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը (2:2), որում մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 90+1-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։
«Հրաշալի երեկո, լավ արդյունք։ Եթե չլիներ Ռոնալդուի կախարդանքը, ավելի լավ կլիներ, բայց մենք մեր երկրպագուների հետ տոնելու բան ունենք, քանի որ հանդիպեցինք Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկի հետ։
Հաղթանակը կատարյալ արդյունք կլիներ, և մենք մոտ էինք դրան: Մենք շատ հպարտ ենք։ Մենք 80 տոկոսով ուրախ ենք, մնացած 20-ը ափսոսանք է, քանի որ երբ բաց ես թողնում ընդմիջման գնալուց առաջ, դա հիասթափեցնող է:
Հաղթանակն իսկապես կբարելավվեր փլեյ-օֆֆ դուրս գալու մեր հնարավորությունները: Բայց շանսեր դեռ կան, և ամեն ինչ դեռ կախված է մեզնից»,- ասել է Գասպերինին: