Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների Լիգայում կրկնեց ՊՍԺ-ի ֆանտաստիկ ռեկորդը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բավարիան» 5:2 հաշվով հաղթեց «Բենֆիկային»:

Այս մրցաշրջանում մյունխենյան ակումբը չորս խաղում խփել է 17 գոլ և բաց թողել 2-ը։

«Բավարիան», խփելով 17 գոլ, կրկնեց ՊՍԺ-ի ռեկորդը, որը 2017/18 մրցաշրջանում նույնպես 4 խաղում 17 գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը:

Գերմանական ակումբն երեկ ժամանակից շուտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ։