«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի «Ատալանտայի» դեմ խաղում (2:2):
Պորտուգալացին դարձավ ակումբի պատմության ամենատարեց խաղացողը, որը երկու կամ ավելի գոլ է խփել եվրագավաթային խաղում:
Բացի այդ, Ռոնալդուն դարձավ երկրորդ ամենատարեց խաղացողը, որը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խաղում։ Պորտուգալացի հարձակվողը կրկնել է «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, որը 2010 թվականին 37 տարեկան 86 օրական հասակում երկու գոլ խփեց «Ռեալի» դարպասը։
Ռոնալդուն այս պահին 36 տարեկան 270 օրական է։