Կազեմիրոն 300-րդ հանդիպումն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ մրցափուլի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում:

OptaJose-ի տվյալներով՝ սա 28-ամյա խաղացողի 300-րդ հանդիպումն է «արքայական» ակումբի կազմում՝ բոլոր մրցաշարերում միասին:

Կազեմիրոն երրորդ բրազիլացին է, ով հասել է նման ցուցանիշի: Առաջին երկուսը պաշտպաններ Մարսելոն (532 հանդիպում) և Ռոբերտո Կառլոսն են (527):