CHAMPIONS LEAGUE. Կրիշտիանու Ռոնալդուն թարմացրեց իր ֆանտաստիկ ցուցանիշը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարելավել է Չեմպիոնների Լիգայում ամենաշատ գոլերի ռեկորդը։

«Ատալանտայի» դեմ խաղում (1:1, ընդմիջում) պորտուգալացին գոլ խփեց առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին՝ Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո։

Այժմ պորտուգալացին այս մրցաշարում ունի 138 գոլ։ Նա գլխավորում է պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Երկրորդը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 123 գոլով։ Արգենտինացին վնասվածքի պատճառով բաց կթողնի «ՌԲ Լայպցիգի» հետ առաջիկա հանդիպումը։ Երրորդ տեղում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է՝ 79 գոլով։