Անսումանե Ֆատին խոսել է Կիևի «Դինամոյի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսուման Ֆատին, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի՝ «Դինամոյի» հետ խաղում (1:0), կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով։

«Սա շատ կարևոր հաղթանակ է, և մենք շատ ուրախ ենք դրա համար: Պետք էր պայքարել այս հաղթանակի համար, բայց հիմա մեր ճակատագիրը կրկին մեր ձեռքերում է։

Առջևում «Բենֆիկան» է. Հետո՝ «Բավարիան». Այս երկու հանդիպումներում կտանք առավելագույնը։ Մենք հասկացանք, որ սա մեզ համար կենսական շաբաթ է։

Ֆիզիկականի առումով ես դեռ 100%-ով պատրաստ չեմ, բայց խաղից խաղ կատարելագործվում եմ»,- ասել է Ֆատին: