ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի «Լայպցիգի» հետ չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին կայանալիք արտագնա հանդիպման սպասելիքներով։
«Մեր խաղադաշտում նրանք արդեն ցույց են տվել, թե որքան լավն են: Նրանք տիրում էին հանդիպմանը, իսկ հետո մենք երկու գոլ խփեցինք, բայց դա հեշտ չէր,- Վեյնալդումի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։ -Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» և «Բրյուգեն» նույնպես տեսան, թե որքան դժվար է խաղալ «Լայպցիգի» դեմ։ Նրանք կարող են մեծ բաներ անել և ամեն ինչ կանեն՝ ցույց տալու, թե ինչ կարող են անել։ Այնպես որ, առջեւում շատ դժվար հանդիպում է, նաեւ այն պատճառով, որ «Լայպցիգը» խաղալու է տանը։ Հաղթելու համար մենք պետք է ցուցադրենք վարպետության շատ լավ մակարդակ»:
Կիսապաշտպանը խոսել է նաև փարիզյան թիմում տիրող իրավիճակի մասին.
«Ժամանակ է պետք միմյանց հետ վարժվելու համար, որպեսզի խաղացողների միջև շատ լավ կապ լինի: Թիմը հիանալի թիմային ոգի ունի, և ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, եթե ցանկանում ենք հեռուն գնալ։ Մենք կպայքարենք «Լայպցիգի» դեմ մինչև վերջ»,- հավելել է Վեյնալդումը։
ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի A խմբում անցկացրած 3 խաղում վաստակած 7 միավորով առաջին տեղում է: