Ջորջինա Ռոդրիգեսը հետազոտությունից լուսանկար է հրապարակել (լուսանկար)

Պորտուգալիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհիn` Ջորջինա Ռոդրիգեսը ցուցադրել է լուսանկար, որտեղ նա ներկա է եղել ուլտրաձայնային հետազոտության։

Ռոդրիգեսն ավելի վաղ հայտարարել էր, որ երկվորյակների են սպասում։

Նշենք, որ Ռոնալդուն արդեն չորս երեխա ունի՝ Կրիշտիանու կրտսերը, որը ծնվել է 2010 թվականին, երկվորյակներ Եվան և Մատեոն, որոնք ծնվել են 2017 թվականին և Ալան Մարտինը, որին Ջորջինան լույս աշխարհ է բերել 2017 թվականին։

https://www.instagram.com/p/CVvaMKysUWZ/