Կրիշտիանու Ռոնալդուի գրառումը՝ Չեմպիոնների Լիգայի՝ «Ատալանտայի» դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների Լիգայի «Ատալանտայի» դեմ խաղից սպասելիքներով։

«Ես վերադարձա Իտալիա, մի երկիր, որը ջերմորեն ընդունեց ինձ և իմ ընտանիքին։ Միշտ կմնա իմ սրտում:

Փորձից գիտեմ, որ Բերգամոյում ցանկացած թիմ դժվարություն է ունենալու «Ատալանտայի» դեմ խաղում, բայց մենք ամեն ինչ անելու ենք խմբում առաջին տեղը պահպանելու համար։

Սա Չեմպիոնների Լիգան է, իսկ մենք՝ Մանչեսթեր Յունայթեդը։ Մենք այնտեղ ենք, որտեղ պետք է լինեինք: Առաջ, սատանաներ»,- գրել է պորտուգալացին Instagram-ում։