«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։
Մասնագետը կկարողանա գլխավորել թիմը Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի՝ «Բենֆիկայի» դեմ խաղի ժամանակ։
Նագելսմանի մոտ վարակի հայտնաբերման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 20-ին։ Հիվանդության պատճառով նա բաց է թողել իր թիմի հանդիպումները «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների Լիգայում (3-0), «Հոֆենհայմի» (4-0) և «Ունիոնի» (5-2) Բունդեսլիգայում և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի գավաթում (0:5):