Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է կարիերան շարունակել Լեհաստանում։
58-ամյա մարզիչը կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը, Match TV-ին հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ։
Լեհաստանի ֆուտբոլային միության (PZPN) նախագահ Սեզարի Կուլեշան զրուցել է Չերչեսովի հետ։
PZPN-ի ղեկավարը կապ է հաստատել Չերչեսովի հետ, սակայն խոսակցությունը եղել է ոչ պաշտոնական։ Ստանիսլավը կցանկանար աշխատել Լեհաստանի հավաքականի հետ:
Որպեսզի դա տեղի ունենա, լեհերը պետք է նվաճեն Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր նվաճեն: Լեհաստանի հավաքականը I խմբում երկրորդն է՝ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ երեք միավոր զիջելով անգլիացիներին և երկու միավորով առաջ անցնելով ալբանացիներից։ Խմբի հաղթողն ուղղակիորեն նվաճում է Աշխարհի առաջնության ուղեգիր, երկրորդ տեղը զբաղեցնող թիմը գարնանը կխաղա փլեյ-օֆֆում: Հունվարից Լեհաստանի հավաքականը գլխավորում է պորտուգալացի Պաուլո Սոուզան։
Չերչեսովն արդեն աշխատել է Լեհաստանում։ 2015/16 մրցաշրջանում նա գլխավորեց «Լեգիան» և նվաճեց երկրի գավաթը։ Նա մարզել է Ռուսաստանի հավաքականը 2016 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հուլիսը։