Լուկաս Պոդոլսկին քննադատել է «Ոսկե գնդակի» դափնեկրի ընտրության կարգը

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին, որն այժմ հանդես է գալիս լեհական «Գորնիկ Զաբժեում», խոսել է «Ոսկե գնդակի» մասին։

«Արդյունքի մասին ոչինչ չեմ ասում: Այնտեղ միշտ չէ, որ ամեն ինչ արդար է։ Ընտրությունը շատ կապված է քաղաքականության հետ:

Կարծում եմ՝ պետք է ընտրել լավագույնին։ Լավագույնն աշխարհում. չես կարող այդպես համեմատվել»,- ասել է Պոդոլսկին Bild-ին տված հարցազրույցում:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում։