CHAMPIONS LEAGUE. Լեո Մեսսիի՝ «Լայպցիգի» դեմ հանդիպման մասնակցությունը հարցականի տակ է

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Լայպցիգի» դեմ հանդիպումը։

Ավելի վաղ արգենտինացին մկանային անհարմարության պատճառով չէր կարողացել մասնակցել Լիգա 1-ի «Լիլի» դեմ խաղի երկրորդ խաղակեսին (2:1): Հաղորդվում էր նաեւ, որ Մեսսին ծնկի թեթև խնդիր ունի, սակայն նա կկարողանա մասնակցել առաջիկա խաղին:

Մեսսիի՝ այս խաղում խաղալ-չխաղալու մասին որոշումը կկայացվի վաղը։