ԱԱ-2022. Արսեն Զախարյանը չի մասնակցի Ռուսաստանի հավաքականի վերջին հանդիպումներին

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ռուսաստանի հավաքականի նախապատրաստությանը Կիպրոսի ու Խորվաթիայի հավաքականների հետ հանդիպումներին։

Ինչպես հաղորդում է «Матч ТВ»-ն, 18-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնության վերջին հանդիպումներից մեկում։

Մկանային վնասվածքի պատճառով Արսենը մոտ մեկ շաբաթ չի կարողանա լիարժեք մարզվել։

Այս մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Կիպրոսի (նոյեմբերի 11) և Խորվաթիայի (նոյեմբերի 14) դեմ հանդիպումները Ռուսաստանի հավաքականի համար կլինեն Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումները։