Goal.com-ը հրապարակել է իր վարկածով՝ «Ոսկե գնդակի» այս տարվա հաղթողի անունը
Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, որը 2021 թվականին դարձել է 40 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է նաև Ամերիկայի գավաթը, իսկ «Բարսելոնայի» հետ՝ Իսպանիայի գավաթը։
Երկրորդ տեղում է հայտնվել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ 2021 թվականին նա դարձել է 54 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև հաղթել է Բունդեսլիգայում, Աշխարհի ակումբային առաջնությունում և Գերմանիայի Սուպերգավաթում:
Երրորդ տեղում է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն։ Նա 2021 թվականին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև Իտալիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրո-2020-ում, նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Կիսապաշտպան Նգոլո Կանտեն («Չելսի») զբաղեցրել է չորրորդ տեղը, Կարիմ Բենզեման՝ («Ռեալ») հինգերորդ, Կիլիան Մբապպեն՝ (ՊՍԺ) վեցերորդ, Ռոմելու Լուկակուն՝ («Չելսի») յոթերորդ, Էրլինգ Հոլանդը՝ («Բորուսիա Դորտմունդ») ութերորդ, իններորդը Կրիշտիանու Ռոնալդուն է («Մանչեսթեր Յունայթեդ»), իսկ տասներորդը՝ Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»):
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում: