Դևիդ Բեքհեմը խոշոր գումար կստանա՝ ԱԱ-2022-ի դեմքը լինելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կդառնա Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության դեմքը, հայտնում է The Sun-ը:

Բացի այդ, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել, ըստ որի՝ նա հաջորդ մի քանի տարիներին լինելու է Քաթարի դեսպանը:

Ըստ այդ պայմանագրի՝ Բեքհեմը տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ կստանա (ընդհանուր առմամբ 150 միլիոն):