ՖԻՖԱ-ն ազգային հավաքականներին տեղեկացրել է Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու մտադրության մասին՝ սկսած 2026 թվականից: Այդ մասին տեղեկացնում է El Larguero-ն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն քննարկում էր այս տարբերակը 2021 թվականի մայիսից: Կոնգրեսի վերջին հանդիպմանը կազմակերպությանը խնդրվեց դիտարկել երկու տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելու տարբերակը: Բարեփոխումների հիմնական շարժառիթը «ֆինանսական և սպորտային անհավասարությունն» էր համաշխարհային ֆուտբոլում:
Այս գաղափարին ակտիվորեն աջակցում է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով այժմ ղեկավարում է ՖԻՖԱ-ի՝ աշխարհում ֆուտբոլի զարգացման և առաջմղման բաժինը: Ավելի վաղ, ֆրանսիացին նաև առաջարկել էր կրճատել ընտրական հանդիպումների քանակը, ուստի ընդմիջումներ ազգային հավաքականների համար: