Խեսեի ընկերուհին փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել ֆուտբոլիստին

«Լաս Պալմասի» իսպանացի հարձակվող Խեսեն վնասվածք է ստացել ընկերուհու հետ վիճաբանության ժամանակ։ Այս մասին հայտնում է Marca-ն:

Լրագրողների խոսքով՝ զույգի հակամարտությունը տեղի է ունեցել համերգին համատեղ այցելությունից հետո: Ականատեսների վկայությամբ՝ աղջիկը նստել է մեքենան եւ փորձել վրաերթի ենթարկել ֆուտբոլիստին: Այս գործողության արդյունքում Խեսեն ոտքի վնասվածք է ստացել:

Այս մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը մասնակցել է Սեգունդայի 9 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: