ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարի մասին:
«Սկսած 2026 թվականից աշխարհի առաջնության՝ 48 մասնակիցների անցում կատարումն արդեն որոշված հարց է: Իսկ ահա թե մրցաշարը երկու, թե չորս տարին մեկ կանցկացվի… այժմ այդ հարցը քննարկվում է:
Հավատում եմ, որ նման հիանալի մրցաշարերը պետք է ավելի հաճախ անցկացվեն: Միջոցառման հեղինակությունը ոչ թե անցկացման հաճախականությունից է կախված, այլ նրա որակից: Հիանալի օրինակներ են Սուպերբոուլը, Ուիմբլդոնը և անգամ Չեմպիոնների լիգան», – Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում Reuters-ը: