ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման ղեկավար Արսեն Վենգերը մանրամասն բացատրել է Աշխարհի առաջնությունն երկու տարին մեկ անցկացնելու իր գաղափարը:
«Երկու տարին մեկ Աշխարհի առաջնությունը միջազգային օրացույցի իմ առաջարկած բարեփոխումների մի մասն է: Առաջարկում եմ կրճատել որակավորման փուլերի քանակը, վերափոխել խաղացանկը և այդպիսով պատուհան ստեղծել մրցաշրջանի ավարտին միջազգային մրցաշարի համար: Սա թույլ կտա բաժանել մրցաշարերը ակումբների և ազգային թիմերի միջև: Այժմ, օրինակ, դադար է ազգային հավաքականների հանդիպումների համար, և հարավամերիկյան երկրների ֆուտբոլիստներից ոմանք չեն կարողանա խաղալ ՊՍԺ-ում այս հանգստյան օրերին: Սա, իմ կարծիքով, անտրամաբանական է:
Ես խորհրդակցեցի բոլորի հետ և բոլորին տվեցի երկու հարց. Նախ, ուզու՞մ եք, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա: Մարդկանց 100 տոկոսը ասաց՝ ոչ: Երկրորդ՝ ունե՞ք որևէ գաղափար, թե ինչպես վերակազմակերպել միջազգային օրացույցը: Ես բաց եմ ցանկացած գաղափարների համար: Մարդկանց 80-90%-ին դուր է եկել որակավորման փուլերի վերակազմակերպման, դրանց կրճատման գաղափարը, որը թույլ կտա անցկացնել միջազգային մրցաշար:
Ինչ վերաբերում է երկու տարին մեկ Աշխարհի առաջնության անցկացմանը, արձագանքն ավելի զուսպ էր, քանի որ զգացմունքներն այստեղ դեր են խաղում: Մենք սովոր ենք Աշխարհի առաջնության 4-ամյա ցիկլին, բնական է թվում: Բայց եթե դիմենք պատմությանը, ապա դա լիովին բնական չէ: Բաց եմ առաջարկությունների և քննադատությունների համար: Սա իմ անձնական պայքարը չէ: Ես պարզապես քննադատողներին խնդրում եմ ավելի լավ բան առաջարկել: Այնուամենայնիվ, մի փորձեք նվաստացնել իմ իրավասությունը: Ցանկանում եմ, որ մարդիկ քննադատեն իմ նախագիծը եւ բացատրեն, թե ինչու են դա անում»,- ասել է Վենգերը: