Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Լյուքսեմբուրգի դեմ խաղում (3:0, առաջին խաղակես):
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը երկու 11-մետրանոց հարված է իրացրել՝ 8-րդ և 13-րդ րոպեներին: Դրանք «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի, համապատասխանաբար, 113-րդ և 114-րդ գնդակներն էին ազգային թիմի կազմում:
Այդպիսով, Ռոնալդուն թարմացրել է համաշխարհային ռեկորդը:
Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում 36-ամյա ֆուտբոլիստն այս տարի արդեն 12 գոլ է խփել:
https://twitter.com/si_soccer/status/1448000364536553481?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1448000364536553481%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2021-10-12-krishtianu-ronaldu-portugaliya-lyuksemburg-goly-ronaldu-lyuksemburgu