Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիքը հարցազրույց է տվել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո (4:0):
«Այս մրցաշրջանում մենք ունենք 5 հաղթանակ:Մենք բոլորս երջանիկ ենք, քանի որ մենք հաղթեցինք ու ժամանակից շուտ նվաճեցինք Աշխարհի առաջնության ուղեգիր», – ասաց գերմանացի մասնագետը:
Ընտրական մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Գերմանիայի հավաքականը վաստակեց 21 միավոր և ապահովեց խմբում առաջին տեղը: