Լիոնել Մեսսին խոսել է Էմիլիանո Մարտինեսի ցուցադրած խաղի մասին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ուրուգվայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) նշել է թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի անունը:

«Մարտինեսը մեր առանցքային խաղացողն է: Նա արդեն դա ապացուցել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում և շարունակում է տպավորություն թողնել:

Մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին, անկասկած, և մենք օգտվում ենք այս առավելությունից»,- ասել է Մեսսին: