Լիոնել Մեսսիի հերթական տպավորիչ նվաճումը

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գոլի հեղինակ էր դարձել ԱԱ-2022-ի որակավորման փուլի Ուրուգվայի ընտրանու դեմ հանդիպմանը (3:0):

34-ամյա խաղացողի համար այդ գոլը 80-րդն է ազգային թիմի կազմում: Այդպիսով, Լեոն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով հարավամերիկյան ընտրանու կազմում հատել է 80 գոլի սահմանը: Լեգենդար նախկին հարձակվող Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում իր հաշվին 77 գնդակ ունի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը դարձել էր ԱԱ-ի ընտրական փուլերի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն: