Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Ազգերի Լիգայի խաղարկության 3-րդ տեղի համար հանդիպման մասին, որում Ռոբերտո Մարտինեսի թիմը պարտվեց Իտալիայի ընտրանուն (1:2):
«Այս խաղը բացառապես գումարի համար էր անցկացվում, պետք է անկեղծ լինել: Մենք խաղում էինք, որպեսզի ՈւԵՖԱ-ն ավելի շատ գումար ստանա:
Տեսեք, թե ինչպես էին երկու թիմերը փոխել իրենց կազմերը: Եզրափակչում միանգամայն այլ ֆուտբոլիստներ դուրս կգային խաղադաշտ: Դա խոսում է այն բանի մասին, որ մենք չափից շատ հանդիպումներ ենք անցկացնում», – Կուրտուայի խոսքերն է ցիտում Sky Sports-ը: