ԱԱ-2022. Լեո Մեսսին փայլուն վիճակագրություն ունի ընտրական փուլում

Արգենտինայի հավաքականը հաղթեց Ուրուգվային Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում (3:0):

Հաշիվը բացեց հարձակվող Լիոնել Մեսսին, ում համար այս գոլն արդեն 6-րդն էր ընթացիկ ընտրական փուլում:

Ընդհանուր առմամբ, 34-ամյա հարձակվողը այս որակավորման փուլում կատարել է 45 հարված դարպասին և թիմակիցների համար ստեղծել է 27 հնարավորություն՝ ավելին, քան ցանկացած այլ ֆուտբոլիստ: