Լուիս Էնրիկեն խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվողական եռյակի մասին

Կիրակի երեկոյան Ազգերի Լիգայի եզրափակչում Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները դեմ առ դեմ կհանդիպեն: Խաղից առաջ մեկնաբանություն է տվել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

«Նայեք Ֆրանսիայի հավաքականին: Նրանք ունեն պայթունավտանգ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են եվրոպական բարձրակարգ ակումբներում:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողական եռյակը՝ Մբապպեն, Գրիզմանը եւ Բենզեման հիանալի են: Նրանք կարողանում են ցանկացած հանդիպում շրջել ինչպես միասին, այնպես էլ առանձին: Բայց մենք չենք պատրաստվում որևէ բան փոխել մեր վերաբերմունքի կամ մեր պատկերացումների պատճառով: Մենք պետք է պարտադրենք մեր սեփական ֆուտբոլը», – ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ:

Ազգերի Լիգայի եզրափակիչը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով՝ 22:45-ին: