Լիոնել Մեսսին ռիսկի է դիմում բաց թողնել Արգենտինայի հավաքականի հաջորդ հանդիպումը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ինչպես հայտնում է TNT Sports-ը, աստղային հարձակվողը ծնկի ցավեր է զգում: Մեսսիի խաղը Ուրուգվայի դեմ կախված կլինի ֆուտբոլիստի կարողությունից:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին հինգշաբթիից ուրբաթ գիշերը Պարագվայի դեմ խաղում խաղադաշտում անցկացրեց 90 րոպե: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Կիրակի երեկոյան Ալբիսելեստեն կխաղա Ուրուգվայի հետ:
Ավելացնում ենք, որ ավելի վաղ Լիոնել Մեսսին բաց էր թողել ՊՍԺ-ի մի քանի հանդիպում` ծնկի հետ կապված խնդիրների պատճառով: