Ֆրանսիացի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով և չի խաղա Ազգերի Լիգայի եզրափակչում

Ֆրանսիայի հավաքականը կադրային կորուստ ունեցավ Իսպանիայի դեմ Ազգերի Լիգայի եզրափակիչ խաղից առաջ: Կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Ֆուտբոլիստն արդեն մեկուսացված է իր թիմակիցներից:

Մրցաշարի որոշիչ հանդիպումը կկայանա կիրակի` հոկտեմբերի 10-ին, Միլանում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան բելգիացիների նկատմամբ (2։3), իսկ իսպանացիներն իրենց հաջողությունը նշեցին իտալացիների հետ դիմակայությունում (1։2):