Դիդյե Դեշամ. «Անհնար է Իսպանիայի հավաքականին զրկել գնդակից»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի եզրափակչից Իսպանիայի դեմ խաղից առաջ:

«Անհնար է Իսպանիայի հավաքականին զրկել գնդակից: Մրցավեճի մեծ մասում գնդակ ունենալը նրանց ԴՆԹ-ի մեջ է: Դուք կարող եք ճնշում գործադրել, բայց ոչ հենց այնպես: Նրանք ունակ են փոխանցումներ կատարել նույնիսկ ճնշման տակ:

Իսպանիայի հավաքականը պահպանել է իր որակը: Մենք ավելի մեծ փորձ ունենք, բայց դա մեզ ոչ մի երաշխիք չի տալիս: Այս գավաթը նվաճելու համար մեզ անհրաժեշտ կլինեն բոլոր բաղադրիչները», – ասել է Դեշամը մամուլի ասուլիսի ժամանակ:

Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև եզրափակիչ հանդիպումը մեկնարկում է հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: