Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի Լիգայի խաղարկության Իսպանիայի դեմ խաղից առաջ նշել է, որ ֆրանսիացիներն ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար:
«Մենք եկանք այստեղ՝ եզրափակիչում խաղալու համար. այնպես որ մենք դուրս եկանք այդ փուլ, և հիմնական գավաթը կվիճարկենք: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գավաթը բարձրացնենք մեր գլխավերև»,- մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ազգերի Լիգայի եզրափակիչում Ֆրանսիան կխաղա Իսպանիայի հետ: Հանդիպումը կկայանա կիրակի ՝ հոկտեմբերի 10 -ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: