Ռոմելու Լուկակուն բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 6 խաղում առաջին գոլն է խփել

Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչում Բելգիան պարտվեց Ֆրանսիային (2:3):

40-րդ րոպեին բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն, ստանալով կիսապաշտպան Կևին դե Բրույնեի փոխանցումը, գրավեց Ուգո Լյորիսի դարպասի մոտակա վերին անկյունը:

Սա Լուկակուի առաջին գոլն էր վերջին 6 խաղում: Նա գոլ չէր խփել սեպտեմբերի 14-ից հետո: