Ռոբերտո Մանչինին չի բացառել Մարիո Բալոտելիի հնարավոր վերադարձը ազգային հավաքական

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է նախկին հարձակվող և ներկայսի մարզիչ Վինչենցո Մոնտելայի խոսքերը, որն ավելի վաղ հայտնել էր, որ «Ադանա Դեմիրսպորի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող էր վերադառնալ հավաքական, որտեղ վերջին անգամ հանդես է եկել 2018 թվականին։

Թուրքիայի առաջնությունում, վերջին 8 խաղւմ Բալոտելլին դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Ես Մարիոյի հետ երկար տարիներ եմ անցկացրել, ես արդեն պատվաստված եմ։

Չգիտեմ, Մարիոն 31 տարեկան է, հավաքականի դռները բաց են, ոչ մեկ մոռացված չէ։

Եթե կա հնարավորություն, մենք գնահատում ենք բոլոր դրական իրավիճակները թիմի համար»,- ասել է Մանչինին։