Յուրի Տիլեմանս․ «Չպետք է կորցնենք կենտրոնացումը»

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կիսվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի կիսաեզրափակչում ֆրանսիացիների հետ առաջիկա դիմակայության ակնկալիքներով: Հանդիպումը կկայանա այսօր ժամը 22:45-ին: Նշենք որ Բելգիան պարտվել էր Ֆրանսիային Աշխարհի 2018 թվականի առաջնության կիսաեզրափակչում (1:0):

«2018 թվականի այդ գիշեր շատ դժվար էր զգացմունքների առումով, մենք շատ մոտ էինք եզրափակչին: Ֆրանսիայի դեմ խաղում պետք է հնարավորինս կենտրոնացված լինել, քանի որ հանդիպման ճակատագիրը կրկին որոշելու են մանրուքները: Չպետք է կորցնենք կենտրոնացումը», – ասել է Տիլեմանսը: