ՈւԵՖԱ-ն չի պատժել Ջյունեթ Չակիրին

Թուրք մրցավար Ջյունեյթ Չակիրը նշանակվել է 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիա — Ռումինիա հանդիպման գլխավոր մրցավար: Սա նշանակում է, որ ՈւԵՖԱ-ն Չակիրի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառել, չնայած Իտալիայում նրանք վստահ էին, որ դատավորը կհեռացվի աշխատանքից: Այս մասին գրում է Football Itaia-ն:

Ջյունեթ Չակիրը լուրջ քննադատության է ենթարկվել Չեմպիոնների Լիգայի «Միլան» – «Ատլետիկո» խաղից հետո: Իտալական ակումբը նույնիսկ պաշտոնական բողոք է ներկայացրել մրցավարի գործողությունների դեմ:

Հիշեցնենք, որ «Միլանը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»: Ի վերջո, Ջյունեթ Չակիրը շատ կասկածելի 11 մետրանոց հարված նշանակեց «ռոսոներիների» դարպասին, որը դիպուկ իրացրեց Լուիս Սուարեսը: