Ռոբերտո Մարտինես. «Ֆրանսիան ունի 2-3 հիանալի ֆուտբոլիստ մեկ դիրքում»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Ֆրանսիայի դեմ խաղում գնահատել է ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճելու իր ֆուտբոլիստների շանսերը:

«Ես ուզում եմ հավատալ, որ երեք տարի առաջ ֆրանսիացիների հետ մեր վերջին հանդիպումից հետո մենք ավելի ուժեղ ենք դարձել (1:0): Այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ դիրքերից յուրաքանչյուրի համար նրանք ունեն 2-3 հիանալի ֆուտբոլիստ: Մեր մրցակիցը նույնպես առաջադիմել է այս ամբողջ ընթացքում։ Կարծում եմ, որ Դեշամը կհամաձայնվի ինձ հետ այս հարցում», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: