Լեոնարդո Բոնուչչին նման ցուցանիշով հավասարվեց լեգենդար Դինո Զոֆին

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին Իսպանիայի հետ Ազգերի լիգայի 1/2 եզրափակչում (1-2) խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում: Սա նրա 112-րդ ելույթն էր ազգային թիմի կազմում:

Ինչպես նշում է Opta-ն, ֆուտբոլիստը Իտալիայի հավաքականի հետ հանդիպումների քանակով զբաղեցրել է 7-րդ տեղը: Ֆուտբոլիստը հավասարվել է լեգենդար դարպասապահ Դինո Զոֆին:

Նշենք, որ Իսպանիայի հետ 1/2 եզրափակչում Լեոնարդո Բոնուչչին 41-րդ րոպեին ստացավ 2-րդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։