Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կիելինին խոսել է ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ փուլի Իսպանիայի դեմ հանդիպման մասին: «Սկուադրա Աձուրրան» սեփական հարկի տակ պարտվեց 1:2 հաշվով:
«Ափսոս, որ մենք պարտվեցինք: Բայց թիմը կարող է հպարտանալ իր անպարտելի շարքով: Պետք է խոստովանել, որ հանդիպման որոշ պահերին մրցակիցը գերազանցեց մեզ: Պետք է միշտ համբերատար լինել ու պայքարել դաշտում: Մենք դա արեցինք Եվրո 2020-ին, բայց այսօր դա չստացվեց», – պաշտպանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: