Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է Ազգերի Լիգայի կիսաեզրափակչում Բելգիայի հավաքականի հետ առաջիկա մրցակցության վերաբերյալ իր կարծիքով:
«Թուրինն իմ երկրորդ տունն է: Այստեղ ես անցկացրեցի ֆուտբոլային կարիերայիս կեսը: Այս քաղաքում գտնվելու ընթացքում ինձ հաջողվեց թողնել իմ հետքը, չնայած մարզադաշտն արդեն այլ է:
Ես հարգում եմ Ռոբերտո Մարտինեսին և նրա աշխատանքը: Մեզ սպասվում է գեղեցիկ խաղ երկու հիանալի թիմերի միջև», – ասել է Դիդյե Դեշամը: