Այսօր Բելգիայի հավաքականը Ազգերի Լիգայի 1/2 եզրափակչում կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ։ Բելգիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է իր թիմի կադրային խնդիրների մասին:
«Մեր թիմի երկու ֆուտբոլիստներ խնդիրներ ունեին՝ Ջեյսոն Դենայերը և Տորգան Ազարը: Ջեյսոնին հաջողվեց լիովին ապաքինվել, սակայն Ազարը ավաղ դեռ չի ապաքինվել: Բժշկական շտաբը ինձ խորհուրդ տվեց կիսապաշտպանին ապահով պահել: Նա պետք է կենտրոնանա իր ապաքինման վրա»,- ասել է իսպանացի մասնագետը:
Բելգիայի հավաքականի մարզիչը հավելեց, որ Տորգան Ազարի փոխարեն հրավիրվել է «Բոլոնիայի» պաշտպան Արթուր Տեյատեն: