Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումը կսպասարկի կին մրցավար

Ուկրաինացի Եկատերինա Մոնզուլը նշանակվել է ԱԱ-2022-ի որոկավորման փուլի՝ Անդորրա – Անգլիա խաղի գլխավոր մրցավար։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։ VAR համակարգի մրցավարը կլինի ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը։

Այս մրցաշրջանում Մոնզուլը սպասարկել է Ուկրաինայի առաջնության մի քանի հանդիպում, ինչպես նաև Կոնֆերենցիաների Լիգայի՝ «Կոպենհագեն» – «Լինկքոլն» խաղը։