Սերխիո Բուսկետսը խոսել է Իտալիայի ընտրանու դեմ այսօր կայանալիք խաղի մասին

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխի Բուսկետսը ելույթ է ունեցել այսօր Միլանում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչից առաջ:

«Մենք լավ խաղացինք Եվրո 2020-ում, ստացանք դրական փորձ, դուրս եկանք բարդ խմբից և դուրս եկանք կիսաեզրափակիչ: Այս թիմը՝ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, միշտ մրցունակ է եղել: Տղաները շատ գոհ են նրանից, թե ինչ են մեզանից պահանջում և ինչպես են մեզ խնդրում խաղալ: Մենք լավ ուղու վրա ենք:

Մենք հպարտ ենք, որ հասել ենք այս փուլին, բայց մեզանից ոչ մեկը չի ցանկանում ավարտել պայքարը կիսաեզրափակիչում: Մենք այստեղ ենք մի փոքր զվարճանալու, զգալու այս մրցաշարի դրական կողմերը և անցնելու կիրակնօրյա եզրափակիչ:

Լավ խաղացողներ ունենալը ոչինչ չի երաշխավորում, բայց Իտալիան ունի հիանալի խաղացողներ և հիանալի մարզիչ: Նրանք արժանիորեն դարձան չեմպիոն այս ամռանը և կշարունակեն խաղալ նույն մոտեցմամբ և նույն ձևով: Ինձ համար մեծ պատիվ է մրցել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների հետ, ինչպիսին է Իտալիայի հավաքականը:

Իսպանիայի հավաքականի կենտրոնական դիրքի բացի մասին.

Մենք պետք է համարձակ լինենք: Մենք պետք է հաշվի առնենք բոլորին, ովքեր կարող են խաղալ այս դիրքում: Տեսնենք, թե ինչպիսին կլինի հայտացուցակը եւ ով կխաղա, բայց շատ տարբերակներ կլինեն»,- ասել է Բուսկետսը: