Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ազգերի լիգայի 1/2 եզրափակիչի Իտալիայի դեմ հանդիպումից սպասելիքների մասին:
«Ուրախ եմ կրկին Իտալիայում գտնվելու համար: Ես հիանալի տարի անցկացրի այստեղ ՝ որպես «Ռոմայի» մարզիչ: Սիրում եմ սնունդը, սուրճը, լեզուն, արևը: Կարծում եմ, որ Իտալիան և Իսպանիան շատ նման են:
Չեմ սիրում անհանգստանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ նախօրոք: Մենք պետք է պայքարենք գնդակին տիրելու համար Իտալիայի հետ և պարտադրենք մեր սեփական խաղաոճը: Հաղթելու միայն մեկ տարբերակ կա՝ խաղալ սեփական ոճով»,- մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Իտալիա – Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 6 -ին: Սկիզբը՝ 22:45 -ին (Երևանի ժամանակով):